Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպան Տեն Կոպմեյներսին: Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ ամռանը։
Ըստ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ թուրինյան ակումբը պատրաստ է 25-ամյա հոլանդացու համար առաջարկել 40 մլն եվրո գումարած բոնուսներ։ «Յուվենտուսի» նպատակն է համաձայնեցնել տեղափոխությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո։
Այս մրցաշրջանում Կոպմեյներսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։