Ռուս մարզիչ Ալեքսանդր Տարխանովը կարծիք է հայտնել «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին։
«Իմ կարծիքով՝ «Զենիթ» տեղափոխվելը Թիկնիզյանի համար քայլ առաջ է: Ես դա վատ որոշում չէի անվանի։ Կարծում եմ՝ Նաիրը «Զենիթում» ավելի հաճախ կխաղա, քան Կրուգովոյը։ Այժմ նա գերազանց մարզավիճակում է, շատ արդյունավետ։ Նա մրցակցությունը հաղթելու լավ շանսեր ունի»,- Տարխանովի խոսքը մեջբերել է РБ Спорт-ը։
2023/24 մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։