«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Միդլսբրոյի» դեմ պատասխան խաղի (6-1) արդյունքները։
Առաջին խաղում «Չելսին» պարտվել էր (0-1): Երկու հանդիպումների արդյունքներով լոնդոնցիները դուրս եկան Լիգայի գավաթի եզրափակիչ։
«Սա զարմանալի ձեռքբերում է և մեր նպատակն է եղել հենց սկզբից: Չխաղալով եվրոպական մրցաշարերում, գրեթե զրոյից թիմ կառուցելով, մեր նպատակը փետրվարին Ուեմբլիում լինելն էր, և այդ գործն արված է:
Այժմ մենք կարող ենք հաղթել եզրափակիչում, բայց դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ «Չելսին» պատրաստվում է հաղթել Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան:
Այո, ես շատ եմ ցանկանում նվաճել տիտղոս: Մենք երեք տիտղոս նվաճեցինք Փարիզում, և ցանկանում ենք հաղթել նաև այստեղ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football London-ը: