Բելգիայի հավաքականի և «Անտվերպենի» կիսապաշտպան Արթուր Վերմերենը կտեղափոխվի «Ատլետիկո»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Մադրիդը ներկայացնող ակումբը բանավոր համաձայնեցրել է տրանսֆերի պայմանները «Անտվերպենի» հետ։ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար իսպանական ակումբը կվճարի 22 մլն եվրո, նախատեսված են նաև բոնուսներ և տրանսֆերի վերավաճառքի գումարի որոշակի տոկոս։
Մինչ այդ պայմանագրի մանրամասները քննարկվում են հենց իր՝ ֆուտբոլիստի հետ։ Հավանաբար նա Իսպանիա կմեկնի արդեն հինգշաբթի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Այս մրցաշրջանում Վերմերենը Բելգիայի բարձրագույն լիգայում անցկացրել է 21 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։