Երեկ կայացել է Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրի երկրորդ խաղային օրը։ Դրա արդյունքներով որոշվել են մրցաշարի փլեյ-օֆֆի մի քանի մասնակիցներ։
Խաղային օրվա վերջում մրցաշարի փլեյ-օֆֆի մասնակցությունը երաշխավորեցին Սենեգալի, Կամերունի, Անգոլայի, Մավրիտանիայի, Գվինեայի և Բուրկինա Ֆասոյի հավաքականները։ Նախկինում մրցաշարի փլեյ-օֆֆ էին դուրս եկել Հասարակածային Գվինեայի, Նիգերիայի, Կաբո Վերդեի, Մարոկկոյի, Մալիի և Եգիպտոսի հավաքականները։
Գվինեա-Բիսաուի, Մոզամբիկի, Գանայի, Ալժիրի և Գամբիայի հավաքականներն ավարտեցին իրենց մասնակցությունը Աֆրիկայի ազգերի գավաթի մրցաշարում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթն անցկացվում է Կոտ դ’Իվուարում հունվարի 13-ից փետրվարի 11-ը։ Ներկայիս գավաթակիրը Սենեգալի հավաքականն է։ Մրցաշարում ամենաշատ հաղթանակներն ունի Եգիպտոսի հավաքականը՝ 7 տիտղոս։