Կայացել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումը, որում «Սելտան» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին»։
Հանդիպումը կայացել է Վիգոյում (Իսպանիա) և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Երկրորդ րոպեին Միկել Օյարսաբալը բացեց հաշիվը՝ Միկել Մերինոյի փոխանցումից հետո։ Ընդմիջումից հետո երկրորդ գոլը տանտերերի դարպասը խփեց «Ռեալ Սոսյեդադի» սուրինամցի հարձակվող Բեկերը, ով իր նորամուտը նշեց այս խաղում։ Ավելացված ժամանակում Լուկա դե լա Տորեն հաշիվը դարձրեց 2-1:
Այսպիսով, «Ռեալ Սոսյեդադը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։