Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն խոսել է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
«Հպարտ եմ, որ երկարաձգեցի պայմանագիրս աշխարհի լավագույն ակումբի հետ, շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ես ինձ չափազանց մոտիվացված եմ զգում և պատրաստ եմ շարունակել պատմություն կերտել այստեղ: Սա ինձ համար առանձնահատուկ պահ է: «Ռեալն» իմ տունն է»,- Միլիտաոյի խոսքն է մեջբերել Madrid Zone-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 143 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում 26-ամյա Միլիտաոն վնասվածքի պատճառով ընդամենը 3 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում: