«Ֆեներբահչեի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է ամռանը Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ցանկության մասին։
«Իմ նպատակն է այս մրցաշարում լինել թիմի հետ: «Ֆեներբահչե» տեղափոխվելուց առաջ հանդիպում եմ ունեցել Սպալետիի հետ։ Գիտեմ, որ սա հեշտ մրցաշար չէ, բայց Իտալիան գործող չեմպիոնն է: Եկեք նորից գնանք հաղթանակի համար:
Իտալիան գնալու է տիտղոսը պաշտպանելու, և ես ցանկանում եմ օգնել մեր հավաքականին այս հարցում։ Ամեն ինչ կտամ, եթե հայտնվեմ վերջնական հայտացուցակում»,- Բոնուչիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Բոնուչին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ դարձավ «Ֆեներբահչեի» խաղացող։ Մինչ այս պաշտպանը վեց ամիս անցկացրել էր «Ունիոնում» Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։