Այսօր՝ հունվարի 23-ին, կայացավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Գվինեայի ու Սենեգալի հավաքականները։
Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ սենեգալցիների։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլում երեք խաղից հետո Սենեգալի հավաքականը ինը միավորով խմբի առաջատարն է և դուրս է եկել մրցաշարի փլեյ-օֆֆ։
Կամերունի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Գամբիային։ Կամերունի ընտրանին իր ակտիվում ունի 4 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է խմբում՝ ևս դուրս գալով փլեյ-օֆֆ։ Գվինեան ևս 4 միավոր ունի և դեռ հնարավորություն ունի դուրս գալու փլեյ-օֆֆ՝ խմբային փուլում երրորդ տեղը զբաղեցրած թիմերի լավագույն արդյունքներով։