«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել մարզումներին ընդհանուր խմբի հետ։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նորվեգացի ֆուտբոլիստը կարող է մասնակցել արդեն հունվարի վերջին հանդիպումներում։ Հիշեցնենք, որ հարձակվողը ոտքի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի 9-ից։
Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։