Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ է «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Սավիոյի տրանսֆերային մրցավազքում։
Սավիոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Տրուային»։
«Տրուան» և «Ժիրոնան» պատկանում են City Football Group հոլդինգին։ Այս փաստը «Մանչեսթեր Սիթին» դարձնում է առաջատար ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում։
Ըստ The Sun-ի՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել 10 միլիոն ֆունտով (11,7 միլիոն եվրո)։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
2023/2024 մրցաշրջանում Սավիոն 24 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։