Մադրիդի «Ռեալը» հայտարարել է պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Բրազիլացի պաշտպանը Արքայական ակումբ է տեղափոխվել 2019 թվականին «Պորտուից»:
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 143 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո: