«Ալ Նասրը» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Էմերսոն Ռոյալի ծառայություններով, հաղորդում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբի նախնական առաջարկը, որի պայմանները չեն հաղորդվում, մերժվել է անգլիական ակումբի կողմից։
Այս մրցաշրջանում Ռոյալը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: