«Բրայթոնի» 38-ամյա կիսապաշտպան Ջեյմս Միլներն Անգլիայի Պրեմիեր լիգայում ամենաշատ հանդիպումներն անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել։
Միլները ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպմանը «ճայերի» մեկնարկային կազմում էր։
Սա թույլ տվեց Միլներին շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգսին՝ Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում ամենաշատ հանդիպումների քանակով: Միլներն այժմ Պրեմիեր լիգայում ունի 633 խաղ, իսկ Գիգսը՝ 632։ ԱՊԼ-ում անցկացրած հանդիպումների քանակով առաջատարը Գարեթ Բարին է՝ 653 խաղ։
Միլները Պրեմիեր լիգայում խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Լիդսը», «Նյուքասլ Յունայթեդը», «Աստոն Վիլան», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: