«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը միլանյան ակումբի կազմում 123 գոլ է խփել՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը:
Նույնքան գոլ է խփել նաև «ներաձուրիի» նախկին հարձակվող Քրիստիան Վիերին: Ակումբի պատմության ընթացքում ընդամենը ութ խաղացող է ավելի շատ գոլ խփել:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «ներաձուրիի» կազմում դարձել է 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Քրիստիան Վիերին հանդես է եկել «Ինտերում» 1999-ից 2005 թվականներին։