«Ալմերիան» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով պայմանագիր է կնքել «Միլանի» արգենտինացի վինգեր Լուկա Ռոմերոյի հետ, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Այժմ 19-ամյա կիսապաշտպանը գտնվում է նոր ակումբում և արդեն հասցրել է անցկացնել իր առաջին մարզումը։
Լուկա Ռոմերոն «ռոսոներիի» խաղացող է դարձել 2023 թվականի ամռանը՝ «Լացիոյից» ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում նա ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել «Միլանի» կազմում:
19-ամյա արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։