«Բրեստի» գլխավոր մարզիչ Էրիկ Ռոյը «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրել է Ֆրանսիայում խաղալու։
Ավելի վաղ պորտուգալացին Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ ասել էր, որ, իր կարծիքով, Սաուդյան Արաբիայի առաջնությունն արդեն գերազանցում է Լիգա 1-ին։
«Ես նրան հրավիրում եմ խաղադաշտ: Չգիտեմ՝ նա կգնահատե՞ր նման ժեստը, թե՞ ոչ։
Այնպես չէ, որ ես համաձայն չեմ նրա հետ, բայց Կրիշտիանու Ռոնալդուն երբեք չի խաղացել Լիգա 1-ում: Ինչպե՞ս կարող է նա համեմատվել: Պետք է այստեղ խաղալ:
Սա նրա կարծիքն է, մենք հարգում ենք նրան, բայց այլևս ասելիք չկա»,- Ռուայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։