«Սյունիք» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Ռոման Մուրադյանի, Հովհաննես Ոսկանյանի եւ Էրիկ Սողոմոնյանի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և կատարած աշխատանքի համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում։