«Ալ-Նասրի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն քննադատել է մամուլին։
Նա անդրադարձել է այն պնդումներին, որ Սաուդյան Արաբիայում իրեն ավելի քիչ ուշադրություն են դարձնում։
«Դուք՝լրագրողներդ, այդպես եք կարծում, քանի որ ես Եվրոպայում չեմ: Դա տխուր է ձեզ համար, տղաներ, քանի որ ձեզ համար, եթե խաղացողը Եվրոպայում չէ, նա այլևս նշանակություն չունի: Որպես ֆուտբոլիստ՝ ես այլևս հասանելի չեմ ձեզ։
Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ Սաուդյան Արաբիայի լիգան շատ լավ առաջնություն է և դիտվում է ամբողջ աշխարհում։ Քանի դեռ ես տալիս եմ ամեն ինչ և վայելում եմ ամեն րոպե, դա ինձ համար ամենակարևորն է: Մնացածն ինձ համար նշանակություն չունի»,- Մանեի խոսքերն է մեջբերում The Associated Press-ը: