Հունվարի 22-ին «Ռեալը» Լա Լիգայի 21-րդ տուրի խաղում կամային հաղթանակ տարավ «Ալմերիայի» նկատմամբ՝ 3:2։
Խաղի ավելացված ժամանակի 11-րդ րոպեին դեղին քարտ է ստացել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Անգլիացու համար այս զգուշացումը դարձավ 5-րդը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում, որն ինքնաբերաբար ենթադրում է մեկ խաղով որակազրկում։ Բելինգհեմը բաց կթողնի հունվարի 27-ին կայանալիք Լա լիգայի 22-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ հանդիպումը։