«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը խոսել է մյունխենցիների կիսապաշտպան Լեոն Գորեցկայի մասին:
«Այն փաստը, որ Լեոն Գորեցկան կրկին մեկնարկային կազմում չէր («Վերդերի» հետ հանդիպմանը՝ ArmSport) վատ է անդրադառնում թիմի մթնոլորտի վրա: Խաղացողները դժվար թե հասկանում են, թե ինչու են որոշումներ կայացվում Գորեցկայի դեմ: Լեոնը երկար ժամանակ է «Բավարիայում» է, նրան հարգում են թիմակիցները և ունի այնպիսի մտածելակերպ, ինչպիսին ակումբում ոչ ոք չունի: «Բավարիան իսկապես կարոտեց նրան «Վերդերի» հետ խաղում»,- Մատեուսի խոսքերն մեջբերում Bayern&Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):