«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին. Գերմանացի մասնագետի խոսքով՝ մրցաշրջանի այս փուլում նման բաների մասին խոսելը վաղաժամ է։
«Դեռ վաղ է խոսել այս մասին. Մենք դեռ չենք ավարտել նույնիսկ մրցաշրջանի առաջին հատվածը, առջևում խաղ ունենք Յունիոնի հետ: Այս խաղում մենք երեք միավոր կորցրինք։ Չորեքշաբթի մենք ավելի լավ խաղալու հնարավորություն ունենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս պահին Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրած 17 խաղից հետո Մյունխենի «Բավարիան» 41 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատարը Լևերկուզենի «Բայերն» է, որն ունի 48 միավոր։