«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է մերսիսայդցիների պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկի մասին։
«Անցյալ մրցաշրջանում միայն նա չէր, մենք տեսնում էինք մի թիմ, որն ըստ էության ապրում էր իր վերջին օրերը: Կարևոր չէ, թե որքան լավ պաշտպան ես, և վան Դեյկը, անշուշտ, շատ լավն է, քեզ դեռ պետք է օգնեն քո պաշտպանական քայլերում:
Այս մրցաշրջանում, կարծում եմ, Վիրջիլը վերադարձել է իր լավագույն մարզավիճակին: Այդպես էլ պետք է լինի, քանի որ «Լիվերպուլն» այժմ բոլորովին այլ թիմ է»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Mirror-ը։