Իտալական «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել է, որ մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքեն թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։
«Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագիրը երկարաձգելու հետ կապված խնդիրներ չեն լինի։
Պարզապես վերջին շաբաթներին մենք զբաղված էինք շատ խաղերով, բայց շուտով ամեն ինչ կձևակերպվի»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2028 թվականի ամառ։