Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Կո Իտակուրայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է ձևակերպվել ամռանը, երբ ակտիվանա «Բորուսիայի» հետ նրա պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման կետը (10 միլիոն եվրոյից մինչև 15 միլիոն եվրո):
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմը»:
Իտակուրան «Բորուսիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում ճապոնացին Գերմանիայի առաջնությունում 7 հանդիպում է անցկացրել և երկու գոլ խփել։