«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Նապոլիի» հետ սպասվող խաղի մասին։
— Ի՞նչ վտանգներ են սպասվում
— Շատ դեպքերում ելքերը որոշվում են դրվագներով։ Մենք պետք է շատ զգույշ լինենք: Ընդամենը երկուսուկես օր ժամանակ ունեինք պատրաստվելու, թիմը պետք է շարունակի աշխատել այնպես, ինչպես արեց վերջին հանդիպումներում։ Մենք մրցում ենք Իտալիայի չեմպիոնների հետ, որոնք կիսաեզրափակիչում հաղթեցին 3:0 հաշվով։ Նրանք առաջնությունում դժվար ժամանակներ են ապրում, բայց շատ որակյալ ու ուժեղ կազմ ունեն։ Ստիպված ենք լինելու բարձր մակարդակով հանդես գալ։
— Թիմը հոգնե՞լ է: Մտածու՞մ եք կազմը թարմացնելու մասին։
— Նրանք, ովքեր խաղացել են շաբաթ, վերականգնվել են: Մի քանի խաղացողներ մի փոքր հոգնած են, ուստի կտեսնենք, թե ինչպես կանցնեն մարզումներն այսօր: Ես դեռ ամբողջական պատկերը չունեմ ու պետք է տեսնեմ, թե ինչ վիճակում են նրանք։