«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին Ռիադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Ինտերի» հետ սպասվող Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղի մասին։
«Նրանք հիանալի թիմ ունեն՝ հիանալի մարզչով, և մենք տեսել ենք, որ «Ինտերը» ամեն կերպ հաջողության է հասնում: Այնուամենայնիվ, նույնիսկ լավագույն թիմերն ունենում են պահեր, երբ նրանց մարզավիճակը լավ չէ: Հիմա մենք կհանդիպենք լավագույն «Ինտերին»։
Եթե այս պայմաններում հաջող հանդես գանք, դա էլ ավելի մեծ վստահություն կհաղորդի մեզ մրցաշրջանի մնացած հատվածի համար։
Ես չէի բավարարվի ոչ-ոքիով, բայց մի մոռացեք, որ «Նապոլին» Իտալիայի գործող չեմպիոնն է և այդպես էլ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ուրիշ թիմ չի նվաճել Սկուդետտոն:
Երբ մենք խաղում էինք «Ինտերի» հետ Սերիա Ա-ում, մենք ավելի շատ գնդակ էինք տիրում գնդակին, բայց պարտվում էինք 3-0 հաշվով նրանց հակագրոհների պատճառով: Ֆուտբոլը տարօրինակ սպորտաձև է։ Մեր մի քանի առանցքային խաղացողներ բացակայում են, բայց բնավորության առումով մենք նույն մակարդակի վրա ենք, ինչ մրցակիցը»,- Մացարիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։