Ա Սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսի» հաղթանակը «Լեչեի» նկատմամբ (3-0) թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի համար դարձավ 300-րդը Իտալիայի առաջնությունում։
Ալեգրին դարձել է երրորդ մարզիչը, ով հասել է այս նշաձողին Սերիա Ա-ի պատմության մեջ:
Մինչ թուրինյան ակումբը 56-ամյա Ալեգրին աշխատել է Իտալիայի բարձրագույն լիգայում «Միլանի» և «Կալյարիի» հետ:
Թուրինյան թիմը Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում 52 միավորով առաջին տեղում է։