Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե արդյոք ցանկություն ունի՞ մինչև կարիերայի ավարտը նվաճել ևս մեկ «Ոսկե գնդակ», կամ ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի մրցանակը։
«Մենք գիտենք, թե ինչպես են նման մրցանակները գործում: Հասկանալի է, որ ես միշտ առաջնահերթություն եմ տալիս ակումբին ու ազգային թիմին։ Իր հերթին, մրցանակները գալիս են լավ մրցաշրջանից հետո՝ և՛ ակումբի, և՛ ազգային հավաքականի համար: Ճիշտն ասած, ես դրա մասին շատ չեմ մտածում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը:
Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստն այժմ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։ Այս մրցանակը նա ստացել է 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին։