Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն մտահոգում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը համարվում է թույլ առաջնություն՝ բերելով Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի օրինակը, որն այս շաբաթ արժանացել է ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն խաղացողի մրցանակին՝ ամիսներ խաղալով ամերիկյան «Ինտեր Մայամիում»:
«Ես սովոր եմ դրան և գիտեմ, թե ինչպես են աշխատում այս կազմակերպությունները: Անկեղծ ասած, ես չեմ դիտել ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը։
Հիշենք, որ 2023 թվականին այս մրցանակը նվաճելով՝ Մեսսին իր կարիերայի ընթացքում այս մրցանակների քանակով գերազանցեց Ռոնալդուին։