Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Լիվերպուլը» ոչ մի ձախողված տրանսֆեր չի ունեցել։
««Լիվերպուլում» տրանսֆերների վրա աշխատում են հատուկ ձևով։ Պետք է երկու, երեք, չորս անգամ մտածենք տրանսֆերից առաջ։ Ձեզ պետք է լիակատար վստահություն, որ ամեն ինչ կստացվի։
Չեմ կարծում, որ մեր խոշոր տրանսֆերներից որևէ մեկը ձախողվել է։ Ոմանք կասեն Դարվին Նունյես, բայց նա լավ խաղացող է, և ես շատ ուրախ եմ, որ նա մեզ հետ է։ Առաջին տարին նրա համար դժվար էր, բայց նա արդեն բավարար քանակությամբ գոլեր է խփել։ Գուցե դրանք դեռ քիչ են՝ հաշվի առնելով, թե որքան շանսեր է ունենում Դարվինը, բայց ես լիովին գոհ եմ։
Խաղացողներին ժամանակ է պետք.։Էնդի Ռոբերտսոնը տեղափոխությունից հետո որոշ ժամանակ նստեց պահեստայինների նստարանին։ Ֆաբինյոյին նույնպես ժամանակ էր պետք։ Որոշ մարդկանց հարմարվելու համար ժամանակ է պետք: Սալահը գոլ խփեց առաջին խաղում, ինչպես և Վիրջիլ վան Դեյկը, թեև դա ամենևին էլ նրա գործը չէր:
Չնայած տրանսֆերների վերաբերյալ այս բոլոր բուռն քննարկումներին, մենք պետք է հանգստություն պահպանենք և ճիշտ վարվենք։ Երբեմն դա հեշտ չէ ուրիշների ճնշման պատճառով»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը: