Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է անցած տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Արարողությունը կազմակերպում է Եվրոպական ակումբների և ֆուտբոլային գործակալների ասոցիացիան։
Անվանակարգի համար պայքարում էին նաև Սաուդ Աբդուլ Համիդը (Ալ-Հիլալ), Ֆիրաս Ալբիրականը (Ալ-Ահլի, Ջիդդա), Մոյսես Կայսեդոն, Էնցո Ֆերնանդեսը (երկուսն էլ՝ Չելսի), Օմար Ֆայեդը (Նովի Պազար): Գավին, Լամին Յամալը (երկուսն էլ՝ «Բարսելոնա») , Արդա Գյուլեր (Ռեալ Մադրիդ), Յոշկո Գվարդիոլ (Մանչեսթեր Սիթի):