Աշխարհի 74-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարտա Կոստյուկին (WTA-ի դասակարգման աղյուսակում 37-րդը) Australian Open-ի երրորդ շրջանի խաղում։
Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանի հանդիպումն ավարտվել է 2:6, 6:4, 6:4 հաշվով՝ հօգուտ ուկրաինացի մարզիկի։
Հանդիպումը տևել է 2 ժամ 33 րոպե։
2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին։