Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Նապոլին» հաղթեց «Ֆիորենտինային» 3-0 հաշվով:
Հանդիպումը տեղի է ունեցել Ռիադի (Սաուդյան Արաբիա) «Ալ-Ավալ Պարկ» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է Ջովանի Սիմեոնեն։ 84-րդ րոպեին «Նապոլիի» առավելությունը կրկնապատկեց Ալեսիո Զերբինը, իսկ երկու րոպե անց հաշիվը դարձրեց 3-0` դուբլի հեղինակ դառնալով:
«Նապոլին» դարձավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը։ Վալտեր Մացարիի թիմի մրցակիցը կորոշվի հունվարի 19-ին կայանալիք «Ինտեր» — «Լացիո» խաղում։