Կեյսուկի Հոնդան,ով հունվարին տեղափոխվեց բրազիլական «Բոթաֆոգո», արդեն հասցրել է գոլ խփել:

Ճապոնացին իր նորամուտը նշեց նոր թիմի մարզաշապիկով «Բանգուի» դեմ կայացած Կարիոկա լիգայի խաղում: Կիսապաշտպանը աչքի ընկավ 29-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը: