Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոն, որն այժմ հանդես է գալիս «Բետիսում», կիսվել է իսպանական Պրիմերայի 21-րդ տուրի կատալոնական «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով, որը կկայանա կիրակի օրը՝ հունվարի 21-ին։
«Մեզ սեփական մարզադաշտում հաղթելու համար «Բարսելոնան» պետք է արյուն-քրտինք թափի: Այս հանդիպումը միանշանակ բարդ է լինելու։ Նրանք շատ ցավալի պարտություն կրեցին, բայց պետք է սառնասրտություն պահպանեն, հակառակ դեպքում «Ռեալն» ու «Ժիրոնան» կսայթաքեն նրանց միջով: Հուսով եմ՝ կկարողանանք պահպանել ֆուտբոլի այն մակարդակը, որը սովորաբար ցուցադրում ենք տանը խաղերի ժամանակ»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Relevo-ն։