Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է Աֆրիկայի ազգերի գավաթի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Ֆուտբոլիստն ասել է, որ ուրախ կլիներ այս մրցաշարում իր թիմի հետ հաղթանակ տանել։
«Ես պատրաստ կլինեի շատ բան անել, որպեսզի իմ թիմը հաղթի Աֆրիկայի գավաթը: Երևի մի օր մենք հաջողության կհասնենք, և ես կարողանամ հանգիստ շունչ քաշել»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Օսիմհենը Նիգերիայի հավաքականում է հանդես գալիս 2017 թվականից։