Մարկո Ռոյսը կարող է վերադառնալ Մյոնխենգլադբախի «Բորուսիա»։
34-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջումն։ Ինչպես հայտնում է Bild-ը, քիչ հավանական է, որ կողմերը երկարաձգեն գործող պայմանագիրը։
Ֆուտբոլիստի կարիերան շարունակելու հնարավոր տարբերակներից մեկը «Բորուսիա» վերադառնալն է։ Դրա համար նա ստիպված կլինի ֆինանսական փոխզիջումների գնալ։
Նշվում է, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոլան Վիրկուսն ու նրա օգնականները ցանկանում են թիմն ուժեղացնել առաջատարի որակներ ունեցող փորձառու հարձակողական ոճի ֆուտբոլիստով։
Ռոյսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» խաղացել է 2009-2012 թվականներին։