«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի 2024 թվականի Սուպերգավաթի խաղում իր թիմի հավակնությունների մասին։
«Սուպերգավաթը մրցաշրջանի առաջին նպատակն է: «Ինտերը» հաղթել է վերջին երկու տարիներին: Մենք ցանկանում ենք կրկին նվաճել այս գավաթը։ Ամեն ինչ կանենք դրա համար։
Այժմ թիմի բոլոր մտքերը կենտրոնացած են միայն «Լացիոյի» հետ խաղի վրա։ Ես հանգիստ եմ, «Ինտերը» նույն հավակնություններն ունի, ինչ «Լացիոն», «Նապոլին» ու «Ֆիորենտինան»։ Վաղը հանդիպելու ենք մի թիմի, որը չի պարտվել վերջին հինգ հանդիպումներում։ Նման շարքերը միշտ դժվար է ընդհատել»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» կհանդիպի «Լացիոյի» հետ։ Հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: