«Նապոլիի» վինգեր Մատեո Պոլիտանոն մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը իտալական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են երեք տարվա պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 3 միլիոն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ գործարքը վերահսկել է անձամբ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։ Նա չէր ցանկանում վաճառել Պոլիտանոյին սաուդյան «Ալ-Շաբաբին»:
Պոլիտանոն «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։