«Ալ Հիլալը» ձևակերպել է Բրազիլիայի հավաքականի և «Մարսելի» պաշտպան Ռենան Լոդիի տրանսֆերը։
Այս մասին հայտնում է Արաբական Պրեմիեր լիգայի ակումբի մամուլի ծառայությունը։
Լոդիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ի տվյալներով, ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքը գնահատվել է 23 մլն եվրո։
Լոդիի դեբյուտը կարող է կայանալ հունվարի 29-ին: Այդ օրը «Ալ Հիլալը» ընկերական խաղում կհանդիպի Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամիի» հետ: