Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն ապագայում կարող է դառնալ կատալոնական «Բարսելոնայի» նոր մարզիչը։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, գործակալ Ժորժե Մենդեշն անձամբ պորտուգալացի մասնագետի ծառայություններ առաջարկել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային։
Մոուրինյուն նախկինում աշխատել է որպես մարզչի օգնական «Բարսելոնայում», երբ թիմը գլխավորում էին Բոբի Ռոբսոնը և Լուի վան Գալը:
Երեկ Մոուրինյուն պաշտոնապես հեռացվեց «Ռոմայից», որն այժմ 9-րդն է Ա Սերիայում: