ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության վերաբերյալ իր կարծիքով։
«Եթե ինձ թույլ տային դա անել, ես մեծ հաճույքով կգնայի, բայց եթե դա հնարավոր չէ, ես կհասկանամ։
Բայց ես ցանկանում եմ հաղթել ամեն ինչ և իմ անունը գրել Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ՝ որպես կարևոր ֆուտբոլիստ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում GQ-ն։
25-ամյա Մբապեն Ֆրանսիայի հավաքականի հետ միասին դարձել է Աշխարհի 2018թ առաջնության չեմպիոն։