«Նյուքասլը» կապվել է «Բավարիայի» հետ և տեղեկություններ է խնդրել կիսապաշտպան Յոսուա Կիմիխի տրանսֆերի մասին։
Սակայն ինքը՝ խաղացողը, չի ցանկանում լքել մյունխենյան ակումբն այս ձմեռ, հայտնում է լրագրող և ինսայդեր Քրիստիան Ֆալկը:
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա խաղացողը պատրաստ է ամռանը հեռանալ ակումբից, իսկ «Բավարիան» պատրաստ կլինի բանակցել:
Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։