Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերն իր խաղը համեմատել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի և Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Զինեդին Զիդանի ելույթների հետ։
«Իհարկե, այնպիսի վիճակագրություն, ինչպիսին գոլերն ու նվաճած տիտղոսներն են, կարևոր գործոններ են, բայց վերջիվերջո ֆուտբոլը դրանից ավելին է:
Ֆուտբոլի կախարդանքը նրբագեղության և գեղագիտության մեջ է: Մի անգամ կարդացի, որ ավելի շատ գոլեր ունեմ իմ ակտիվում, քան Զիդանը։
Բայց ես ինքս ինձ չեմ խաբում. նրվագեղության և գեղագիտության տեսանկյունից Մեսսիի և Զիդանի նման կախարդները բոլորովին այլ մակարդակի են»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։