«Յուվենտուսը» երկարաձգել է առանց պարտությունների հանդիպումների շարքը։ Ա Սերիայի 20-րդ տուրում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը 3-0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»:
Իրենց վերջին 17 հանդիպումներում բյանկոներիները 14 անգամ հաղթել են, 3 անգամ ոչ-ոքի են խաղացել։ Թուրինյան թիմի վերջին պարտությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին՝ Սասուոլոյից (2-4):
«Յուվենտուսը» 49 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է և «Ինտերին» զիջում է 2 միավորով:
Լավագույն քառյակում տեղ են զբաղեցնում նաև «Միլանը» (42 միավոր) եւ «Ֆիորենտինան» (34)։