Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես հայտնում է Metro-ն, բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է 130 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստի համար։
Ինքը՝ բրազիլացին, կհեռանա «Ռեալից» միայն այն դեպքում, եթե ակումբ տեղափոխվի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Այս մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։