«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Հարի Նևիլը խոսել է 2023/2024 մրցաշրջանի երկրորդ կեսում «Տոտենհեմի» հեռանկարների մասին։
«Եթե նրանց ֆուտբոլիստները շարունակեն մնալ այս մարզավիճակում, ապա անպայման կավարտվեն մրցաշրջանը լավագույն քառյակում:
Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս մրցաշրջանում նրանք կարող են ավելի բարձր տեղ զբաղեցնել, քան «Արսենալը» և «Լիվերպուլը», — Նևիլի խոսքերն է մեջբերում Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
21 տուրից հետո «Տոտենհեմը» 40 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։ Աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը» (45 միավոր): «Արսենալը» չորրորդ տեղում է (40 միավոր):