Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին FIFA The Best մրցանակի քվեարկության ժամանակ ընտրել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլին Հոլանդին որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Մեսսիի ցուցակում երկրորդը եղել է նրա նախկին թիմակից Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), իսկ երրորդ տեղում է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը:
Լիոնել Մեսսին ստացել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է նվաճել այս մրցանակը։
Մեսսին նույնքան միավոր է վաստակել Էրլինգ Հոլանդի հետ քվեարկությունում։ Արգենտինացին առաջ անցավ նորվեգացուց ազգային հավաքականների ավագների կողմից ստացված ավելի շատ ձայների շնորհիվ։