«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությունում ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հավաքել են հավասար միավորներ՝ 48-ական։
Սակայն Մեսսին առաջ է անցել նորվեգացուց ազգային հավաքականների ավագների ձայների քանակով՝ 107 ընդդեմ 64-ի։ Երրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 35 միավոր։
Մեսսին իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ արժանացավ The Best մրցանակին։ Նախկինում նա հաղթել էր 2019 և 2022 թվականներին։ Կրիշտիանու Ռոնալդուն (2016 և 2017) և Ռոբերտ Լևանդովսկին (2020 և 2021) երկու անգամ ճանաչվել են տարվա լավագույն ֆուտբոլիստներ։